Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. մամուլի քարտուղար

27.01.2016, 11:12
Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, տեղեկացրել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, տեղեկացրել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ Տեր–Պետրոսյանը ենթարկվել է աղիքային վիրահատության ԱՄՆ–ի Glendale Memorial հիվանդանոցում։

Մուսինյանի խոսքով` նախօրեին Լևոն Տեր-Պետրոսյանը Glendale Memorial –ում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից։

 «Նրանք գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մուսինյանը նաև նշել է, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը դարձել է հետխորհրդային Հայաստանի առաջին ղեկավարը` գլխավորելով 1990–1991 թթ.–ին Գերագույն խորհուրդը, իսկ 1991–1998 թթ.–ին զբաղեցնելով պետության նախագահի պաշտոնը։ Տեր–Պետրոսյանը հրաժարական է տվել 1998 թ.–ի սկզբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ ներքաղաքական վերնախավում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Նա առաջադրել է իր թեկնածությունը 2008 թ.–ի նախագահական ընտրություններում, սակայն զիջել է։ Հիմա Տեր–Պետրոսյանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է։ –0–