Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ վիճակ է. Արծրուն Հովհաննիսյան

07.07.2017, 18:42
Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է վիճակը, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։  
Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ վիճակ է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է վիճակը, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինչպես արդեն հաղորդել ենք, առավոտից կիրառվել են տարբեր հրետանային միջոցներ», – նշել է Հովհաննիսյանն ու կոչ արել հետևել Արցախի ՊԲ–ի հաղորդագրություններին:

Նշենք, որ այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:–0–