Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+32

Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված ավելի քան երկու հազար միջոցառումներ կանցկացվեն ՌԴ–ում

07.04.2015, 11:41
Հակոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված ավելի քան երկու հազար միջոցառումներ կանցկացվեն ՌԴ–ի 640 քաղաքներում, հայտնել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին առընթեր միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։
Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված ավելի քան երկու հազար միջոցառումներ կանցկացվեն ՌԴ–ում
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հակոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված ավելի քան երկու հազար միջոցառումներ կանցկացվեն ՌԴ–ի 640 քաղաքներում, հայտնել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին առընթեր միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Սգո օրը կնշվի ապրիլի 24–ին։

«Աշխարհի հայությունը նշում է հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, և մեզ հետ առաջադեմ մարդկությունը տասնյակ, հազարավոր միջոցառումներ է անցկացնելու։ Ես այսօր խոսելու եմ Ռուսաստանի հայերի միության մասին... Ռուսաստանի 640 քաղաքներից  յուրաքանչյուրում  հայոց ցեղասպանությանը նվիրված  երեքից հինգ միջոցառում կանցկացվի»,– ասել է Աբրահամյանը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կայացած մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, միայն Մոսկվայում կանցկացվի ավելի քան 30 միջոցառում, դրանց թվում` «կլոր սեղաններ» և ֆոտոցուցահանդեսներ։ «Ռուսաստանի 640 քաղաքներ, ավելի քան 2000 միջոցառում։ Դա ցույց է տալիս, որ այս ցավը մեզ հետ կիսում է ռուս ժողովուրդը»,– ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աբրահամյանը նշել է նաև, որ Ռուսաստանը միշտ հստակ է արտահայտել Հայոց ցեղասպանության նկատմամբ իր դիրքորոշումը, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի ապրիլին Հայաստան և կմասնակցի հիշատակի միջոցառումներին։

Ավելի վաղ ասվել էր, որ Պետդուման ապրիլին պատրաստվում է ընդունել այդ ողբերգական օրվա 100–ամյա տարելիցին նվիրված հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։ -0-