Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում Գերմանիայի դեսպանը կարծում է, որ դոնոր երկրների համաժողովի անցկացումը հարկ է վերանայել` հաշվի առնելով Երևանի` DCFTA-ից հրաժարվելը

03.10.2013, 19:15
Հայաստանին ֆինանսական աջակցություն  տրամադրելու համար դոնոր երկրների համաժողովի անցկացման գաղափարը հարկ է վերանայել` հաշվի առնելով Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» (DCFTA) համաձայնագրի նախավավերացումից հրաժարվելը և Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը, հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

Հայաստանում Գերմանիայի դեսպանը կարծում է, որ դոնոր երկրների համաժողովի անցկացումը հարկ է վերանայել` հաշվի առնելով Երևանի` DCFTA-ից հրաժարվելը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին ֆինանսական աջակցություն  տրամադրելու համար դոնոր երկրների համաժողովի անցկացման գաղափարը հարկ է վերանայել` հաշվի առնելով Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» (DCFTA) համաձայնագրի նախավավերացումից հրաժարվելը և Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը, հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

Ըստ նրա` դոնորների համաժողովի գաղափարը կապված է ԵՄ-ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի հեռանկարի հետ, և քանի որ Հայաստանի և ԵՄ ներկայիս հարաբերությունները վերանայման կարիք ունեն, ապա պետք է վերանայել նաև այս բաղադրիչը:

«Դոնորների համաժողովի գաղափարն առաջացել է DCFTA համատեքստում, և այն պետք է քննարկվի այն նոր ուղու շրջանակներում, որ անհրաժեշտ է անցնել բոլոր հետագա քայլերի քննարկման համար»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց դեսպանը:

«Դոնորների համաժողովն առաջիկայի խնդիրների շարքում չէր: Մենք հայկական կողմից դեռ որոշակի առաջարկություններ չենք ստացել, այնպես որ ժամանակ դեռ կա, և մենք կկարողանանք ամեն ինչ քննարկել նոր իրավիճակում ծագած հարցերի հետ միասին»,- ավելացրեց դեսպանը:

Մինչև Հայաստանի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Եվրամիությունը խոստանում էր, որ եթե ընտրություններն անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, ապա ԵՄ-ն կկազմակերպի դոնոր երկրների համաժողով` Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
Նախատեսվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին 1,5 մլրդ եվրո կհատկացնի:

Հետագայում տարբեր պատճառներով համաժողովի անցկացման ժամկետները մի քանի անգամ տեղափոխվում էին, և ներկայում որևէ կոնկրետ ժամկետ չի նշվում: -0-