Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. Մենք հիշում ենք Սումգայիթի մասին

27.02.2014, 17:29
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այս օրերին նշվող ողբերգական տարելիցին` Սումգայիթի հայերի ջարդերին։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. Մենք հիշում ենք Սումգայիթի մասին
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այս օրերին նշվող ողբերգական տարելիցին` Սումգայիթի հայերի ջարդերին։

«Մենք նաև հիշում ենք Սումգայիթի մասին։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է  պահպանեն մարդկանց միջև շփումը` հանդուրժողականության և վստահության մթնոլորտի զարգացման համար»,– նշեց Ուորլիքը։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել են 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։ -0-