Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր հրաձգային զինատեսակներ է կիրառել

02.05.2016, 13:11
ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն այս գիշեր հրաձգային զինատեսակներ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-