Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 150 կրակոց

03.04.2017, 11:11
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 150 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց: 

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–