Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ
13.10.2016,
10:49
Հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` շարունակելով վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–