Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Հանրաքվեին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը. ԿԸՀ

06.12.2015, 18:29
Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 1 005 333 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 39.17 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Հանրաքվեին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 1 005 333 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 39.17 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Կիրակի մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

«Երևանում ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է  305 368 ընտրող, ինչը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 36,1տոկոսը», – հայտնեց Շահսուվարյանը։

Սմբատյանի խոսքով` Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 42,12
տոկոսը (48 595), Արարատում` 50,52 տոկոսը (110 020), Արմավիրի մարզում` 40,2 տոկոսը (92 277), Գեղարքունիքի մարզում` 40,18 տոկոսը (75 493), Լոռիում` 36,75 տոկոսը (87 709), Կոտայքում` 39,26 տոկոսը (92,478), Շիրակի մարզում` 31,82 տոկոսը (73 370), Սյունիքի մարզում` 51,11 տոկոսը (55 937), Վայոց Ձորում` 45,14 տոկոսը (21 282) և Տավուշի մարզում` 39,1 տոկոսը (42 804)։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։

Ժամը 08։00–ից ՀՀ ԿԸՀ–ի շենքում բացվում է լրատվական կենտրոնը, որը թույլ կտա լրագրողներին օպերատիվորեն լուսաբանել հանրաքվեի ընթացքը։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–