Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ԱՄՆ Հայլենդ քաղաքն ընդունել է ԼՂՀ անկախությունը

27.11.2013, 13:37
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդի քաղաքային խորհուրդը նախօրեին հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ Հայլենդ քաղաքն ընդունել է ԼՂՀ անկախությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդի քաղաքային խորհուրդը նախօրեին հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին` աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–