Բաքվի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար
06.02.2014,
19:39
Ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հինգշաբթի ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հինգշաբթի ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ:
«Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա` նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին»,– հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարն ընդգծել է նաև, որ նման գործողությունները պետք է արժանանան վճռական դատապարտման միջազգային հանրության կողմից։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման և միջադեպերի բացառելու անհրաժեշտությունը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-