Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգված է Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի հնարավոր դուրս գալով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգված է Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի հնարավոր դուրս գալով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալը կարող է վտանգել երկրի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Associated Press գործակալությանը։

Շոտլանդիան 2014 թ.–ին հանրաքվեի է պատրաստվում, որի ընթացքում կլուծվի երկրի անկախության հարցը։ Մեծ Բրիտանիան մտավախություն ունի, որ թագավորության կազմից ռեգիոնի դուրս գալը երկու երկրներում կարող է հանգեցնել անվտանգության վատացմանը։

Շոտլանդիայի անկախության կողմնակիցների կարծիքով` երկիրը պետք է դուրս գա Միացյալ Թագավորության կազմից արդեն 2016 թ.–ին։ Անկախության դեմ է ինչպես Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը, այնպես էլ մյուս երկու առաջատար բրիտանական կուսակցությունները` լիբերալ–դեմոկրատներն ու լեյբորիստները։ Շոտլանդիայում անցկացված հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ այժմ Շոտլանդիայի անկախությանը կողմ է 32 տոկոսը, դեմ` մոտ 47 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:51 30.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×