Հայաստանն ուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների ձևավորմանը

Հայաստանն ուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է, ուրբաթ ասաց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում։

«Մեր պետության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է: «Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»,– ասաց Սարգսյանը։

 Ըստ նրա, վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը և պակաս՝ մարդկայնությունը։

«Դարեր շարունակ հենց մարդասիրությունն ու մարդկայնությունն են եղել մարդու իրավունքների միջազգային կառուցակարգերի ձևավորման շարժիչ ուժը: Հենց բարոյական մղումներով և համամարդկային արժեքներով տոգորված Անրի Դյունանը հիմք դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծմանը»,– ասաց Սարգսյանը։  

Նա հիշեցրեց, որ հենց բարոյական արժեքներով և Հայոց ցեղասպանության սարսափազդու իրողությունից դրդված Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, որը, ցավոք, հետագայում բազմիցս պիտի կիրառվեր: Ուշագրավ է, որ երբ Լեմկինին հարցնում էին, թե ինչ է ցեղասպանությունը, նա պատասխանում էր. «դա այն է, ինչ պատահեց հայերի հետ»։

«Այսօր էլ քիչ չեն համամարդկային արժեքների ժխտման և պատմության խեղաթյուրման դեպքերը, որոնք նպաստում են նմանատիպ հանցագործությունների կրկնությանը. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին բոլորս ենք ականատես», – ասաց Սարգսյանը։

Հայաստանի նախագահը պարտադիր է համարում լուծումներ գտնել` նախքան մարդկությունը մեկ անգամ ևս կդավաճանի իր տված «այլևս երբեք» խոստմանը:

Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության  զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ծրագրված են ապրիլի 24–ին։

Հայոց ցեղաասպանության զոհերի հիշատակի սգո ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ, որին  մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակը դնելուց հետո հնչեց Հայաստանի պետական օրհներգը դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորած  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:34 24.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×