Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի նախագահը կմեկնի Ռիգա`«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու համար

20.05.2015, 17:58
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից։
Հայաստանի նախագահը  կմեկնի Ռիգա`«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից։

Ռիգայում Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Ռիգայի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 21–22–ը ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, որտեղ ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր», և «Ժառանգություն» կուսակցությունները 2012 թվականի փետրվարի 10–ին ստացել են Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդի կարգավիճակ։ ԵԺԿ–ն ներկայացված է Եվրոպական Միության քաղաքական բոլոր կառույցներում, ինչպես նաև Եվրոպական խորհրդում։–0–