Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի տնտեսությունը գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. ԱՄՆ դեսպան

11.02.2016, 18:01
Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. հինգշաբթի հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ:
Հայաստանի տնտեսությունը գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. ԱՄՆ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. հինգշաբթի հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է» հայտարարությունը, և թե  ինչպիսի՞ ներդրումներ են սպասվում Հայաստանում, դեսպանը նշեց,-«Նախագահ Օբամայի մեկնաբանությունները արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումների ու առևտրի ծավալի մեծացումը»:

Անցած տարվա կարևոր զարգացումների շարքում դեսպանը  թվարկեց,  Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում:

«Նաև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որը նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում: Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար»,-ասաց դեսպանը:

Ըստ դեսպան Միլսի՝ նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ:

«Ավելի շատ ներդրումներ ներգրավելու դեսպանատան նպատակը ընթանում է կոռուպցիայի կրճատմանն ուղղված ՀՀ մեր գործընկերների հետ աշխատանքին զուգահեռ: Հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր բիզնեսների համար, լինեն հայկական, օտարերկրյա, թե ռուսական խիստ կարևոր է: Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր Հայաստանում զբաղվում են բիզնեսով»,- ասաց դեսպանը:-0-