Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

16.08.2018, 16:55
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:–0–