ՀՀ փոխարտգործնախարարը խորհուրդ է տալիս Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
09.12.2013,
11:56
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նախատեսում է մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների 29–րդ հանդիպմանը, որը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 12–ին։
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին», – ասել է Քոչարյանը։
Նրա խոսքերով` Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը», – նշել է Քոչարյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների ստորագրման հարցը գտնվում է սառեցված վիճակում։--0—