Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետաքրքրված են Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխմամբ. ԱԳ նախարար

09.02.2016, 14:46
Հայաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետաքրքրված են Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխմամբ, երեքշաբթի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի արտահայտությունն այն մասին, թե իբր Երևանը փորձում է պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն:
 Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետաքրքրված են Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխմամբ. ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետաքրքրված են Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխմամբ, երեքշաբթի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի արտահայտությունն այն մասին, թե իբր Երևանը փորձում է պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն:

Ինչպես նշեց նախարարը, ստատուս քվոյի պահպանման պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, քանի որ այս իրավիճակը կարելի է փոխել բանակցությունների միջոցով և հասնել պայմանավորվածությունների:

Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանը սրում է իրավիճակը, չի արձագանքում համանախագահների կոչերին` վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորման ճանապարհը, դեմ է արտահայտվում սահմանային իրավիճակի հետաքննման մեխանիզմների ներդրմանը, քանի որ կարծում է, թե նման մեխանիզմների ստեղծումը կնպաստի Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանմանը:

Ուորլիք. Մինսկի խմբին չի բավարարում ստատուս քվոն>>

«Իրականում լրիվ հակառակն է, եթե սահմանային իրավիճակի հետաքննման մեխանիզմները ներդրվեն, ապա այն թույլ կտա ոչ միայ հետաքննություն անցկացնել, այլ նաև կծառայի դրանց կանխմանը` թույլ տալով ապահովել ավելի բարենպաստ պայմաններ բանակցությունների շարունակման համար: Միայն բանակցությունների միջոցով կարելի է ղարաբաղյան հակամարտության հարցում պայմանավորվածությունների հասնել»,-եզրափակեց Նալբանդյանը:-0