Ռուս փորձագետ. «Պատերազմի վերսկսման դեպքում ղարաբաղյան հարցը կլուծվի հարավօսական սցենարով»
18.12.2013,
17:47
Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հակամարտությունն անշուշտ կլուծվի հարավօսական սցենարով, չորեքշաբթի «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հակամարտությունն անշուշտ կլուծվի հարավօսական սցենարով, չորեքշաբթի «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծման պատերազմական սցենարը չափազանց քիչ հավանական է և հնարավոր է միայն նոր բացասական արտաքին երևույթներ առաջանալու դեպքում։
Չեռնովը նշեց նաև, որ ղարաբաղյան հակամարտության պատերազմական լուծման հեռանկարները հեռանում են տարածաշրջանի վերջին զարգացումների` մասնավորապես Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման համատեքստում։
«Ադրբեջանն այդ իմաստով շատ ճիշտ, զգույշ քաղաքականություն է վարում և սպասում, որպեսզի հետագայում հավանաբար ՄՄ մտնի արտոնյալ պայմաններով»,– ավելացրեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-