Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները. ՀՀ ԱԳ նախարար

25.04.2013, 14:01
Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Եթե ադրբեջանական կողմն իսկապես ցանկանում է պահպանել ստատուս–քվոն, ուրեմն պետք է չմերժեր համանախագահների առաջարկները»,– ասաց նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ–պետությունները կարծում են, որ հակամարտության կողմերը խաղաղ կարգավորման հասնելու համար պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Պետք է ղեկավարվեն Հելսինկյան սկզբունքներով, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ազգերի ինքնորոշմանը։

Նալբանդյանը նշեց, որ ադրբեջանական կողմը «մերժել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, այլ բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են վստահությանը` դիպուկահարներին հեռացնելը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննությունը։ Արտգործնախարարը նշեց, որ Երևանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը։

«Շատ ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը համաձայներ կարգավորման հասնել համանախագահ–պետությունների հայտարարության հիման վրա, ինչի վերաբերյալ համաձայնություն է տվել Հայաստանը»,– ասաց Նալբանդյանը։-0-