ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի Հայաստանի նախագահական ընտրություններին. հայտարարություն
12.12.2012,
16:38
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստի ընթացքում հայտնել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստի ընթացքում հայտնել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Ծառուկյանը տեղեկացրեց նաև, որ թեկնածուներից ոչ մեկին չի սատարելու:
իմք ընդունելով Ծառուկյանի հայտարարությունը` նիստից հետո որոշում է կայացվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի աջակցի թեկնածուներից ոչ մեկին:
ՀՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ.-ի փետրվարի 18-ին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը:
Երկրի կառավարությունում «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված է չորս նախարարով` առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:
Ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության ստեղծման հուշագրի ստորագրումից: Նոր հուշագրով ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները հաստատեցին իրենց աջակցությունն ընտրություններում Սերժ Սարգսյանին՝ որպես միասնական թեկնածուի: -0-