Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Բունդեսթագի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի

04.03.2013, 14:31
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Բունդեսթագի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։

 «Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի,  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բունդեսթագի նախագահը և նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:
Նորբերթ Լամմերթը դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

Բացի այդ, ԳԴՀ Բունդեսթագի ղեկավարն ու պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։ –0–