Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն է, այլ ոչ թե ԱՄՆ–ի և ԵՄ–ի իշխանությունը ժողովուրդների նկատմամբ. հայ փորձագետ

17.10.2014, 16:56
Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն է, այլ ոչ թե ԱՄՆ–ի և ԵՄ–ի իշխանությունը ժողովուրդների նկատմամբ, ուրբաթ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Կիևյան մայդանի մարտահրավերները` որպես տարածաշրջանի անկայունության կարևորագույն գործոն» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն է, այլ ոչ թե ԱՄՆ–ի և ԵՄ–ի իշխանությունը ժողովուրդների նկատմամբ. հայ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն է, այլ ոչ թե ԱՄՆ–ի և ԵՄ–ի իշխանությունը ժողովուրդների նկատմամբ, ուրբաթ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Կիևյան մայդանի մարտահրավերները` որպես տարածաշրջանի անկայունության կարևորագույն գործոն» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

«Այսօր և հայերին, և վրացիներին, և ուկրաինացիներին հասկացությունների կեղծիք են հրամցրել, այդ թվում` «ժողովրդավարություն» ասելիս։ Մենք ցույց տվեցինք մեր խոցելիությունը, երբ մտանք «մոլորակի ժողովրդավարացում» մրցավազքի մեջ։ Բանը նույնիսկ մանիպուլյացիաները չեն` որպես այդպիսիք, այլ այն, թե ինչպես է դա կատարվում»,– ասաց Շաքարյանցը։

Ըստ նրա` այսօր քաղաքականությունում վերականգնվում է ուժեղի միջնադարյան իրավունքը, և եթե ԱՄՆ–ն սատարում է ալբանացիներին, ապա նրանք կարող են Բելգրադում Մեծ Ալբանիայի քարտեզով բաններ բաց թողնել, և ոչ ոք չի դատապարտում, հակառակը, ԵՄ դեսպանները պաշտպանում են դա։

«Եթե ես բաց թողնեմ Մեծ Հայքի քարտեզը, ինձ կմեղադրեն հայ–թուրքական հաշտության տապալման մեջ, որովհետև Երևանում ԱՄՆ դեսպանը վաղուց ղեկավարում է մեր վերնախավերի գործողությունները»,– նշեց Շաքարյանցը։

Ըստ նրա` չի կարելի որևէ դեպքում թույլ տալ հասկացությունների նենգափոխում։

«Դրան հասնելը շատ հեշտ է` եթե «սև ուժերը» միավորվում են, ապա մենք նույնը պետք է անենք, սկզբից` փորձագիտական մակարդակով, այնուհետև` միավորումների մակարդակով և, վերջապես, կբարեկամանանք «տներով»։ «Տունը»  հենց կարգուկանոնն է` ազգային կարգուկանոնը»,– ասաց Շաքարյանցը։

Ըստ նրա` ժողովուրդները պետք է ավանդույթների մակարդակով համագործակցեն և փոխգործակցեն, որպեսզի ձախողեն նույն Կովկասի կամ Սիրիայի պայթեցումը։

«Մենք շրջապատի զոհ ենք, մենք շրջափակման մեջ ենք, այն պետք է ճեղքել և ցանկալի է` մինչև 2020 թվականը, հնարավորինս արագ»,– ընդգծեց Շաքարյանցը։ -0-