Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման ամսաթիվը հայտնի է

18.05.2017, 21:01
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր նշել է, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման ամսաթիվը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր նշել է, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել:

Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և 2017թ. Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին:

ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին:

Զանիեն նշեց, որ երևանյան գրասենյակը, իր նվիրյալ աշխատակիցներով հանդերձ, զգալի ներդրում է ունեցել՝ աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՀԿ հանձնառությունների իրականացման ուղղությամբ.

«Համագործակցությունը Հայաստանի հետ միշտ եղել է շատ բեղմնավոր», - ասել է նա։  

ԵԱՀԿ գործունեությունը երկրում ներառել է՝ ի թիվս այլոց աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփողման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին:

2006թ. ստեղծվել է ծրագրերի իրականացման ներկայություն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:

Գլխավոր քարտուղար Զանիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հետամուտ է լինելու իր ներգրավվածությանը Հայաստանի հետ՝ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ անվտանգության բոլոր երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների:

Երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին: -0-