Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

ԵԱՀԿ ՄԽ–ն դեսպանների մակարդակով հանդիպում կունենա Վիեննայում ապրիլի 5–ին. ԳԴՀ ԱԳՆ

04.04.2016, 19:30
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը երեքշաբթի դեսպանների մակարդակով կհավաքվի Վիեննայում։
ԵԱՀԿ ՄԽ–ն դեսպանների մակարդակով հանդիպում կունենա Վիեննայում ապրիլի 5–ին. ԳԴՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը երեքշաբթի դեսպանների մակարդակով կհավաքվի Վիեննայում։

«Վաղը Վիեննայում Լեռնայն Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը կհավաքվի դեսպանների մակարդակով»,– ասել է Շթայնմայերն իր նորվեգացի գործընկեր Բերգե Բրենդեի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում։ 

Նա ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր է, քանի որ կարող է հեշտությամբ տարածվել տարածաշրջանով», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Շթայնմայերը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ և նրանց «խաղաղության և էսկալացիայի թուլացման» կոչ արել։