Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ընդդիմադիր ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում է հայտնաբերել և պատժել Հայրիկյանի դեմ մահափորձի մեղավորներին

01.02.2013, 14:58
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել և պատժել նախօրեին Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի մեղավորներին, լրագրողներին հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ընդդիմադիր ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում է հայտնաբերել և պատժել Հայրիկյանի դեմ մահափորձի մեղավորներին
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել և պատժել նախօրեին Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի մեղավորներին, լրագրողներին հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

«Դա հանցագործություն է, որը մենք դատապարտում ենք և պահանջում ենք, որ իշխանությունները շատ կարճ ժամանակում գտնեն և պատժեն բոլոր մեղավորներին»,– ասաց Զուրաբյանը` զերծ մնալով հետագա մեկնաբանություններից։

Հաջող վիրահատությունից հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ըստ բժիշկների` նրա վիճակը բավարար է։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—