ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը կողմ է երկրի բնակիչների 64 տոկոսը. հարցում

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը կողմ է երկրի բնակիչների 64 տոկոսը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանն աջակցում է Հայաստանի բնակիչների 64 տոկոսը, վկայում են 2014 թ.–ի նոյեմբերի 20–27–ը Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները։

«Ցանկալի՞ է, արդյոք, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը» հարցին հարցվածների 11 տոկոսը պատասխանել է «միանշանակ այո», 53 տոկոսը` «ավելի շուտ այո»», – երկուշաբթի լրագրողներին ասաց Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքերով` այս ցուցանիշը մոտավորապես համընկնում է 2014 թ.–ի օգոստոսին անցկացված ուսումնասիրության արդյունքների հետ։

Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:24 02.03.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×