Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունը

19.04.2016, 14:53
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:
Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական ներկայացուցչության անդամ Սամվել Փարմանյանը:

Նրա խոսքով, Յունկերը շատ հակիրճ պատասխանեց ադրբեջանական պատվիրակի հարցին, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Ես Ադրբեջանին կարող եմ միայն մի բան ասել` դադարեցրե´ք գնդակոծությունը, դադարեցրե´ք մարտական գործողությունները», - ասել է Յունկերը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-