Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Երևանին ու Հաագային քայլեր են հարկավոր առևտրատնտեսական կապերը խթանելու համար

24.03.2014, 14:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշել են, որ հայ-նիդեռլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդեռլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Երևանին ու Հաագային քայլեր են հարկավոր առևտրատնտեսական կապերը խթանելու համար
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշել են, որ հայ-նիդեռլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդեռլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:

Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում։

ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռք բերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության  համապատասխան:

«Այդ ճանապարհին մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդեռլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը», – նշել է նախագահը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդեռլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։–0–