Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+32

Հակառակորդը հրանոթ և ականանետ է կիրառել շփման գծում

23.05.2017, 10:41
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։

Հակառակորդը հրանոթ և ականանետ է կիրառել շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-