Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

Հակառակորդը շփման գծի որոշ ուղղություններում հրաձգային զինատեսակներ է կիրառել

21.06.2016, 12:06
Ադրբեջանը հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում որոշ ուղղություններում կիրառել է հրաձգային զինատեսակներ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

Հակառակորդը շփման գծի որոշ ուղղություններում հրաձգային զինատեսակներ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում որոշ ուղղություններում կիրառել է հրաձգային զինատեսակներ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակելվստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտականխնդիրը»,– ասվում է հաղորդագրությունում։

ՊՆ–ի տվյալներով, ընդհանուր առմամբ շփման գծում հրադադարի ռեժիմը երեքշաբթի լույս գիշերը պահպանվել է։ -0-