Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը պետք է հումորով վերաբերվի գազի մատակարարման հնարավորության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը. քաղաքագետ

12.06.2013, 15:13
Հայաստանը պետք է հումորով վերաբերվի  հանրապետություն գազի մատակարարումների հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությանը, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հայաստանը պետք է հումորով վերաբերվի գազի մատակարարման հնարավորության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է հումորով վերաբերվի  հանրապետություն գազի մատակարարումների հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությանը, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ինչպես գրում են Ադրբեջանի ԶԼՄ-ները, Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծվի, վերջինս հնարավոր է քննարկի Հայաստանին գազ մատակարարելու հարցը։

Քաղաքագետը պարզաբանեց, որ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրապետության ղեկավարությանն անհրաժեշտ է ինչպես կոշտություն, այնպես էլ Հայաստանի նկատմամբ որոշակի փոխզիջումների գնալու ունակություն ցուցադրել, և գազի մատակարարման մասին առաջարկը փոխզիջման և հանդուրժողականության քաղաքականության դրսևորումներից մեկն է։

Միաժամանակ, ըստ Իսկանդարյանի, տվյալ առաջարկը կարող է ոչ միայն նախընտրական խաղաքար լինել, այլ նաև վկայել Ադրբեջանի արտաքին քաղաքական ոլորտում որոշումներ ընդունելու հետ կապված խնդիրների մասին։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

2004թ.-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը` երկրում բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով: Գազամուղը բացվել էր 2007թ.–ին։ Իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով Իրան արտահանման համար։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ կմատակարարի` հինգ տարով պայմանագրի գործողության ժամկետի հնարավոր ավելացմամբ և մինչև 47 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների ընդհանուր ծավալով։ --0--