Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները. Սարգսյան

17.01.2013, 18:32
Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն և՛ հայ, և՛ վրացի ժողովուրդներին, հինգշաբթի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն և՛ հայ, և՛ վրացի ժողովուրդներին, հինգշաբթի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները:

Վրաստանի վարչապետն իր հերթին վստահեցրել է, որ իր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները պատմության մեջ դառնան լավագույնը:

«Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ հանգամանալի բանակցություններ են վարել, և առիթ չկա մտածելու, թե որևէ հարցում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր կունենան»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետը ևս ընդգծել է, որ երկու հարևան պետությունները, որոնք երկար տարիներ ապրում են կողք-կողքի և ձեռք-ձեռքի տված սատարում մեկը մյուսին, պարտավոր են միմյանց օգնելով բարձրացնել շատ նմանատիպ խնդիրներ ունեցող երկու երկրների տնտեսությունները:
Նշելով, որ Հայաստանում ևս առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու՝ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել և հույս հայտնել, որ դրանք ևս կանցնեն խաղաղ ու ընտրություններում կարտահայտվի ժողովրդի կամքը: –0–