Հայաստանի ԱԳՆ ղեկավար. պետք է դադարեցնել սպառնալիքներն ու ուժի կիրառումը Գազայի հատվածում
20.11.2012,
12:38
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գազայի հատվածում սխառնալիքները և ուժի կիրառումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գազայի հատվածում սխառնալիքները և ուժի կիրառումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նալբանդյանի խոսքով, Հայաստանը, ինչպես և միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ։
«Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին և ուժի կիառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»,- ասաց Նալբանդյանը:
Իսրայելը նոյեմբերի 14-ից Գազայի հատվածում ռազմական գործողություններ է իրականացնում, որի նպատակը գրոհայիններին ու նրանց ենթակառուցվածքները ոչնչացնելն է։ Օպերացիան պաղեստինյան գրոհայինների կողմից զանգվածային հրթիռային կրակոցների պատասխան է եղել: ՀԱՄԱՍ ռազմականացված խմբավորումների առաջնորդ Ալ-Ջաբարիի չեզոքացմանը հաջորդել են հարվածները Գազայի հատվածում տեղակայված գրոհայինների ողջ ենթակառուցվածքի ուղղությամբ։ Իսրայելը սպառնում է երկու–երեք օրվա ընթացքում օդային, ծովային և դաշտային լայնածավալ գործողություններ ծավալել Գազայի հատվածում և շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացրել ՀԱՄԱՍ–ը։
ԶԼՄ-ների տվյալներով` իսրայելական ռմբահարումների հետևանքով զոհվել է արդեն ավելի քան 100 պաղեստինցի: -0-