Рейтинг@Mail.ru
USD
365.5
EUR
423.61
RUB
4.3157
GEL
139.88
2026 թ. օգոստոսի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են. ՌԴ ԱԽ քարտուղար

25.06.2013, 13:50
Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են, և այդ առումով ոչ մի մտավախություն պետք է չլինի, երեքշաբթի Երևանում հայտնեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են. ՌԴ ԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են, և այդ առումով ոչ մի մտավախություն պետք է չլինի, երեքշաբթի Երևանում հայտնեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք այցելեցինք 102–րդ ռազմակայան, համոզվեցինք, որ մեր զինվորները, բանակն ու սահմանապահները և նրանք, ովքեր համագործակցում են նրանց հետ, հուսալի կերպով կապահովեն Հայաստանի անվտանգությունը»,– մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Պատրուշևը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Մեկնաբանելով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությունը` Պատրուշևը նշեց, որ Ռուսաստանը զենք վաճառելով կատարում է բոլոր առկա միջազգային պարտավորությունները և պահանջները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օրենքները։

Բացի այդ, նա հիշեցրեց Հայաստանի հետ առկա ռազմավարական հարաբերությունների մասին։

Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:-0-