Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ. Նալբանդյան

15.07.2013, 14:24
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև ընթացիկ տարեվերջ, երկուշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև ընթացիկ տարեվերջ, երկուշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ նրա` հուլիսի 13–ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվեց բանակցությունների ժամանակացույցը և մինչև տարեվերջ հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Նախագահների նախորդ հանդիպումը տեղի չունեցավ Ադրբեջանի մեղքով, այժմ կողմերը հասկանում են, որ այդ հանդիպումն անհրաժեշտ է, և մենք աշխատում ենք, որպեսզի մինչև տարեվերջ այն տեղի ունենա»,– ասաց Նալբանդյանը։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև հերքեց ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունը, որ իբրև Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասվել է, որ «բանակցությունների առաջընթացի համար հայկական զինված ուժերն առաջին հերթին պետք է հեռանան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Նալբանդյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմն առաջին անգամը չէ, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացնում։

«Ոչ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, ոչ էլ համանախագահների ներկայությամբ նման հարց չի բարձրացվել։ Մենք հանդիպման ընթացքում համաձայնեցրել ենք մամուլի համար նախատեսված հաղորդագրության տեքստը։ Եթե հայկական կողմը և ԵԱՀԿ ՄԽ–ն հրապարակել են այդ համաձայնեցված տեքստը, ապա Ադրբեջանը որոշել է իր մեկնաբանությունը ներկայացնել, թե ինչ ենք մենք քննարկել»,– հայտնեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։--0--