Հայաստանի նախագահի թեկնածու Սեդրակյանը նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է փոխել հարկման համակարգը
21.01.2013,
18:02
Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է փոխել հարկման համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է փոխել հարկման համակարգը։
«Ես լուրջ փոփոխություններ եմ մտադիր կատարել տնտեսությունում, որոնք նախատեսում են հարկային բարեփոխումներ, մասնավորապես, չեղյալ կհայտարարվի հողի հարկը, ԱԱՀ–ն և եկամտահարկը, ոռոգման ջրի վճարը, ինչպես նաև բնակչությունը կազատվի փոքր բիզնեսը խեղդող հսկիչ–դրամարկղային մեքենաներից»,– երկուշաբթի լրագրողներին հայտնեց Սեդրակյանը։
Ըստ նրա, հայի համար ամենավիրավորականը հարկեր վճարելն է, քանի որ պետությունն ինքը պետք է հանդես գա որպես գործարար։
«1991 թվականից Արևմուտքը մեզ սովորեցնում և պարտավորեցնում է, որ պետությունը չպետք է զբաղվի բիզնեսով, այլ միայն հարկեր և եկամուտներ հավաքի, որ բաժանի դրանք բնակչությանը։ Կարծում եմ, որ այդպես չպետք է լինի` իմ իշխանավարության օրոք բիզնեսով կզբաղվի ինչպես մասնավոր հատվածը, այնպես էլ պետությունը, մասնավորապես, կստեղծվեն փակ բաժնետիրական ընկերություններ, և պետությունն արդյունաբերության ու առևտրի ոլորտում բացարձակ սեփականատեր կլինի»,– հայտարարեց Սեդրակյանը։
Նա նշեց, որ այդ ոլորտներում մենաշնորհից խուսափելու համար կարող են գործել մասնավոր ընկերություններ, և ստացվող եկամուտները բավարար կլինեն պետության ծախսերն ապահովելու համար։
«Այն պետությունը, որը հույս է կապում հարկերի հետ, բնակչության կաշին քերթելով, կանգնում է բարձր միգրացիայի փաստի առջև։ Երկրում երկու միլիոն մարդ էլ չկա, իսկ ընտրողների ցուցակը բաղկացած է 2.5 միլիոնից»,– ասաց Սեդրակյանը։
Սեդրակյանի կարգախոսն է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործության արտահայտություններից մեկը` «Աստված կա», որը նա ընտրել է` Հայաստանի նախկին և գործող նախագահներին ցույց տալու համար, որ երկրում 1991 թվականից ի վեր կատարվածի համար բոլորը հավասարապես պատասխանատու են և պետք է վճարեն իրենց կատարած սխալների համար։
Նա առաջարկում է ստեղծել Հայաստանի չորս նախագահների խորհրդատվական ինստիտուտ, որում, բացի հենց Սեդրակյանից, կընդգրկվեն Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև` գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն իր ակտիվ նախընտրական քարոզչությունն է սկսելու 2013 թվականի փետրվարի 1–ց։ Մինչև այդ ժամկետը նա կսահմանափակվի միայն հեռուստահարցազրույցներով, ինչպես նաև «մյուս թեկնածուների վազքին» հետևելով։
Նախագահական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է երկուշաբթի։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-