Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի նախագահն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ՄԱԿ–ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

31.08.2012, 17:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ՄԱԿ–ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նաև հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Խորհրդակցության թեման չի նշվում, սակայն այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդագրություն են տարածել, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը հանձնվել է Բաքվին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով արդեն ներում է շնորհվել։

Հունգարիայում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Բաքվին Սաֆարովի հանձնելու հանգամանքները։ –0–