Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել

08.12.2017, 11:10
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։

Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, Ազգային ժողովում այդ պայմանին բավարարում են Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը և «Ծառուկյան դաշինքը»։

Պարբերականի տեղեկացմամբ, «Ծառուկյան դաշինքի» հետ նախագահի պաշտոնում միասնական թեկնածուի առաջադրման առաջարկության շուրջ բանակցություններ է սկսել «Ելք» խմբակցությունը, որը դաշինքից առաջադրվող թեկնածուին սատարելու պատրաստակամություն է հայտնել։

«Հնչեցվել է նաև առաջարկությունն այն մասին, որ «Ծառուկյան դաշինքը» սատարի «Ելքից» առաջադևվող թեկնածուին այն դեպքում, եթե դաշինքը որոշում ընդունի չներկայացնել իր թեկնածուին»,– գրում է թերթը։ -0-