Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել

12.05.2015, 16:47
Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Ղրղըզստանում բրիտանական առաքելության ղեկավար Ջուդիտ Ֆարնվորթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ին։
 Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Ղրղըզստանում բրիտանական առաքելության ղեկավար Ջուդիտ Ֆարնվորթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ին։

Ֆարնվորթն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերին։ Այս պաշտոնում նա փոխարինելու է Քեթրին Լիչին։

Կենտրոնական Եվրոպայի երկրների և խորհրդային պետությունների հետ հարաբերությունների մասնագետ Ֆարնվորթը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լատվիայում, Ուկրաինայում և Չեխիայում Մեծ Բրիտանիայի դեսպանություններում։-0-