Հայկական կողմը վերջին երեք տարիների ընթացքում ավելի մեծ թվով սպառազինություն է ձեռք բերել, քան վերջին 20 տարիների ընթացքում. վարչապետ
02.09.2013,
19:26
Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում, հայտարարել է երկուշաբթի ԼՂՀ ՊԲ N զորամաս կատարած այցի ժամանակ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում, հայտարարել է երկուշաբթի ԼՂՀ ՊԲ N զորամաս կատարած այցի ժամանակ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ԼՂՀ–ի հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ։
Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման և այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ «ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է»։
«Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի: Դրա համար էլ մեր զինված ուժերի սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- վարչապետի խոսքն են մեջբերել կառավարության մամուլի ծառայությունից:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաև Հայաստանի ռազմավարական գործընկերները: ՀՀ կառավարության ղեկավարը դիմելով զինվորներին` նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարևորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը:
«Այդ առումով մենք ապացուցել ենք մեր հարաբերական առավելությունը: Միաժամանակ, դուք էլ պետք է հասկանաք, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն ձեր կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է պահպանեք»,– ավելացրել է նա:
Վարչապետը զինծառայողներին շնորհավորել է նաև ԼՂՀ հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ։
«Այս տոնն ունի պատմական նշանակություն ոչ միայն ԼՂՀ-ի բնակչության, այլև մեր բոլորի համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտվում ոչ միայն ԼՂՀ-ի, այլև հայ ժողովրդի ապագան, որովհետև սա պայքար է հայկական ինքնության համար, և դուք այդ պայքարի հենց առաջին ճակատում եք գտնվում: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք այն հաղթանակները, որոնք արձանագրել ենք ԼՂՀ-ն ձևավորելու ճանապարհին: Մենք պետք է արժանի լինենք զոհված ազատամարտիկների հիշատակին` հենց մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով ամրապնդելով ԼՂՀ-ի պետականությունը»,– ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը: -0-