ՀՀ ԱԳՆ ղեկավարը ոչ կոռեկտ է համարում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունը նախագահական ընտրությունների նախաշեմին
24.01.2013,
16:51
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ կոռեկտ է համարում առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին Մեծ Բրիտանիայի դեսպանի արած հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ կոռեկտ է համարում առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին Մեծ Բրիտանիայի դեսպանի արած հայտարարությունը։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջեյն Լիչը իր բլոգում գրել էր. «Տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը»։
«Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնաբանություններ է տվել այն արձագանքներին, որոնք հնչել են մամուլում և հասարակության շրջանում։ Շատ արձագանքներ, կարծում եմ, միանգամայն տեղին էին։ Սակայն նախքան ընտրություններն առաջիկա իրադարձություններին դեսպանի մակարդակով ինչ–որ գնահատական տալը ոչ կոռեկտ եմ համարում։ Սակայն եթե դեսպանը որոշել է նման բան անել, ապա նա պետք է մտածի, թե ինչ արձագանքներ կարող են լինել հասարակությունում, և ինչ տրամադրություններ կարող են ձևավորվել նման քայլերի նկատմամբ»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասել է Նալբանդյանը։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-