Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

ՀՀ և Արցախի նախագահները քննարկել են Հայաստանի և Արցախի գործակցության հարցեր

15.10.2018, 18:41
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
ՀՀ և Արցախի նախագահները քննարկել են Հայաստանի և Արցախի գործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Ինչպես հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են հայկական երկու պետությունների գործակցության հարցերի լայն շրջանակ։

Հանդիպումից հետո Սարգսյանն ու Սահակյանն իրենց տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտով, այնուհետև այցելել են Շուշի, եղել են Ղազանչեցոց եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում։ -0-