Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել

16.10.2018, 10:44
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հրամանագրեր է ստորագրել գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նոր նախարարների նշանակման վերաբերյալ։
ՀՀ նախագահը նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հրամանագրեր է ստորագրել գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նոր նախարարների նշանակման վերաբերյալ։

Ինչպես նշվում է նախագահի կայքում, գյուղատնտեսության նոր նախարար է դարձել Գեղամ Գևորգյանը, իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կղեկավարի Տիգրան Խաչատրյանը։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։

Ազատված նախարարներից արդեն նշանակվել են չորսը։ ԱԻՆ–ը գլխավորում է Ֆելիքս Ցոլակյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` Գարեգին Բաղրամյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` Հակոբ Արշակյանը և Սպորի ու երիտասարդության հարցերի նախարարությունը` Գաբրիել Ղազարյանը։ -0-