Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

ՀՀ ԱԱԾ տնօրենը կմասնակցի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության նիստին

08.07.2014, 11:35
Մոսկվայում հուլիսի 8-10-ը անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԱԾ տնօրենը կմասնակցի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության նիստին
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում հուլիսի 8-10-ը անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:-0-