Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-12

ՀՀ կառավարությունը կդիտարկի Արցախի ճանաչման նախագիծը

03.05.2016, 14:37
Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը։
ՀՀ կառավարությունը կդիտարկի Արցախի ճանաչման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը։

Մայիսի 5–ին կայանալիք նիստի օրակարգը տեղակայված է կառավարության պաշտոնական կայքում։ Օրինագծի հեղինակներն են` պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Օրինագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Իսկ հենց օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Հարցը կներկայացնի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կառավարությունը պետք է ներկայացնի օրենքի եզրակացությունը և ուղղի այն Ազգային  ժողով օրենքով սահմանված կարգով։

Օրինագծի հեղինակները նշում են, որ դրա ընդունումը Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների միջև կայացած քննարկումների արդյունք է և պայմանավորված է հետագա գործընթացներով, այդ թվում` արտաքին գործոններով։ -0-