ՀՀ նախագահը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել
25.08.2014,
14:12
Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու Թուրքիայի ընտրված նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
«Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով», - հայտարարել է նախագահ Սարգսյանը կիրակի «Միասին 2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
ՀՀ նախագահի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Անկարայում կտեղեկանա նաև, թե Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք այցելել Ծիծեռնակաբերդ Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին:
Թուրքիան ավանդաբար հերքում է Հայոց ցեղասպանության իրականացման մեղադրանքները, որը ճանաչել են բազմաթիվ երկրներ:
«Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե դժվարանում է ասել: «Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի», - մեջբերում է Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։-0-