Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ վարչապետն առաջարկել է վարչապետի շքանշանով պարգևատրել Արցածում զոհված 2 համայնքապետերի

19.05.2016, 16:54
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի նիստի ժամանակ առաջարկեց հետմահու պարգևատրել վերջին մարտական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երկու համայնքապետերին:  
ՀՀ վարչապետն առաջարկել է վարչապետի շքանշանով պարգևատրել Արցածում զոհված 2 համայնքապետերի

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի նիստի ժամանակ առաջարկեց հետմահու պարգևատրել վերջին մարտական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երկու համայնքապետերին:  

«Ես առաջարկում եմ պարգևատրել նրանց վարչապետի շքանշանով», - ասաց Աբրահամյանը:

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Ախլաթյանի և Դարբասի համայնքապետեր Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը հենց առաջին օրերից մասնակցել են մարտական գործողություններին և զոհվել:

«1989 թ.-ից ի վեր նրանք մասնակցել են ազատագրական մարտերին, ռազմական աստիճաններ ունեն, լավագույն ավագներն էին», - ասաց Լոքյանը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–