Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների

26.08.2013, 13:01
Երկուշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած  մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին: –0–