Նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը
10.02.2015,
21:33
«Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում և արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը ներկայացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում և արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը ներկայացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են հանրապետության պետական կառույցների ղեկավարները։ Նրանց են ներկայացվել նաև ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր։
Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0